Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել  են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել  են 0,33  տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51,50 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումները նվազել են 0,46 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 56,53 դոլարի:

Vesti.am