Ծաղկաձորում կառուցվել է 0,5 մվտ հզորության «ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը: Այն կառուցել է «Էներգո Ինվեսթ Հոլդինգը», որը մտնումէ Տաշիր ընկերությունների խմբի մեջ:
«Էլեկտրակայանը գործի է դրվել այս տարի: Այն առաջինն է 0,5 մվտ հզորության կայանների շարքում, զբաղեցնում է 1 հա տարածք, որի կառուցման աշխատանքները ռեկորդային կարճ ժամանակահատվածում են ավարտվել:
Էլեկտրակայանի կառուցման աշխատանքներում կիրառվել են նորագույն եվրոպական տեխնոլոգիաները: Իրականում այն լավ օրինակ է ընկերության համար՝ հետագայում նման կառույցների շինարարության համար»,-ասել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ինչպես փոխանցում է «Arka.am»-ը, փոխնախարարը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ կայանը կարող է աշխատել բոլոր եղանակներին.
«Շատերին հետաքրքիր է արևային կայանների աշխատանքը անձրևային եղանակին: Նույնիսկ այդ դեպքում կայանը կարող է աշխատել իր հզորության 40 տոկոսով: Շինությունները պահուստով են կառուցված և պատրաստ են տարբեր եղանակային պայմաններին»,-ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կայանի կառուցման համար ծախսվել է 500 հազար ԱՄՆ դոլար:
Vesti.am