Իրանը Հայաստանի հետ սահմանին երկու էլեկտրակայան կկառուցի: Այդ մասին իրանական «IRNA» գործակալության փոխանցմամբ, հաղորդել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ալիզարե Դայեմին:
Նրա խոսքով, Իրանը սահմանամերձ Արաքս գետի ափին ՀԷԿ և արևային էլեկտրակայան կկառուցի։
«Իրանական ընկերությունները կառուցում են նաև 50 մմվտ հզորությամբ էլեկտրակայան Իրանի և Հայաստանի հետ սահմանին»,-հավելել է Դայեմին:
Նշվում է, որ թվով երրորդ 400 կվ հզորությամբ էլեկտրահաղորդակցման նոր գիծը կձգվի Մեղրիից Հրազդան, որտեղ Հրազդանի ՋԷԿ-ից 10 կմ հեռավորության վրա նախատեսվում է 440/220 կվ հզորությամբ կայան կառուցել:
Ներկայումս Իրանի և Հայաստանի միջև գործում է 220 կվ հզորությամբ էլեկտրահաղորդակցման երկու գիծ:
Vesti.am