Կլայպեդայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է ութ ներկայացուցչով:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից՝ պայքարի մեջ մտած չորս ըմբիշներից երկուսը՝ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը և Արմեն Հակոբյանը (71 կգ) մտել էին եզրափակիչ:
Քիչ առաջ ՀԱՕԿ լրատվականին հայտնի է դարձել, որ Կարեն Ասլանյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Արմեն Հակոբյանը բավարարվել է արծաթե մեդալով:









