Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գների դինամիկան անորոշ է: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0.12 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.61 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումները նվազել են 0.07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 56.39 դոլարի:
Vesti.am