Foto

Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պարգևատրել է Ռոման Ամոյանին

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանն արժանացել է հատուկ մրցանակի:

Հունաստանի ըմբշամարտի ֆեդերացիան Ամոյանին պարգևատրել է սպորտում ունեցած ավանդի և մարզական բարձր նվաճումների համար:

Անվանի մարզիկը պատվավոր հյուր էր Աթենքում կայացած ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում: