Սեպտեմբերի 9-ին՝ Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա նշել է, որ մասնավորը գյուղացիներին տարածքը կտրամադրի անվճար՝ շաբաթ և կիրակի օրերին:
«Տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ: 100 տեղերից 60-ը արդեն զբաղված է»,-ասել է նա:
Գյուղմթերքի տոնավաճառներ գործում են նաև Կասյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հարակից տարածքներում:
Vesti.am