Foto

Oտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է $51,2 մլն. Aysor.am

2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51,2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35,6 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ մասին հայտնում է Aysor.am-ը: 

Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Ջերսիից (65.3 մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսից (13.7 մլն ԱՄՆ դոլար), ԱՄԷ-ից (1.1 մլն ԱՄՆ դոլար) և Կուբայից (729 հազ. ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ խոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքեր են արձանագրվել Գերմանիայից (15.7 մլն ԱՄՆ դոլար) և Միացյալ Թագավորությունից (3.4 մլն ԱՄՆ դոլար):

Մանրամասները՝ Aysor.am-ում: