Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49,21 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումներն աճել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 54,73 դոլարի:
Սեպտեմբերի 4-ին, «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 47,43 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,51:
Սեպտեմբերի 5-ին, «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 48,57 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 53,16:
Սեպտեմբերի 6-ին, «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 47,45 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 52,22 :
Սեպտեմբերի 7-ին, «WTI» տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի և Լոնդոնի ապրանքային բորսայում մեկ բարելի դիմաց կազմել էր 49.07 դոլար, իսկ «Brent» տեսակինը՝ 54.01:
Vesti.am