Foto

Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

«Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին և Թուրինի «Յուվենթուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինն ամենաբարձր աշխատավարձն ունեն Իտալիայի առաջնությունում, գրում է «Gazzetta dello Sport»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Իտալիայի հավաքականի պաշտպանի աշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո, իսկ արգենտինացունը՝ 7.5, սակայն միլանցիների ավագի պայմանագրում կան բոնուսներ, որով այն կարող է հասնել 10 միլիոն եվրոյի:

Նրանց հաջորդում են Պաոլո Դիբալան՝ 7, Դուգլաս Կոստան և Ջանլուիջի Դոնարուման՝ 6-ական միլիոն եվրոյով:

Մարզիչներից ամենաշատը վաստակում է «Յուվենթուսից» Մասիմիլիանո Ալեգրին՝ 7 միլիոն եվրո:

Vesti.am