Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը կառավարությանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը:
Նախագծի համաձայն՝ հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման և տարածման, տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակությանն ինտեգրվելու գործընթացի խթանումը, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը բոլոր մակարդակներում անցկացվող մարզական միջոցառումներին, մարզական և առողջարարական գործունեության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվելու հնարավորություն ունենալուն նպաստելը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և առողջարարական վայրերի մատչելիության ապահովումը։
Vesti.am









