Foto

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49.07 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան մատակարարումները նվազել  են  0,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 54.01 դոլարի:

Vesti.am