Foto

Լույս աշխարհ է եկել Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի առաջնեկը

Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, ըստ լրատվամիջոցների՝ ծնվել է աղջիկ երեխա: Նշենք, որ Սերենայի ամուսինը «Reddit»-ի հիմնադիր-ղեկավար հայազգի Ալեքսիս Օհանյանն է:

Երեխայի անունն առայժմ հայտնի չէ, սակայն լրագրողներին հաջողվել է պարզել նրա քաշը՝ 3090 գրամ:

«BBC»-ի հաղորդմամբ, թենիսիստուհուն արդեն շնորհավորել են նրա քույրը՝ Վինուս Ուիլյամսն ու մարզիչը՝ Պատրիկ Մուրատօղլուն: Վերջինս թենիսիստուհուն մաղթել է հնարավորինս շուտ վերադառնալ նախկին մարզավիճակին, ավելացնելով, որ «առջևում շատ աշխատանք կա անելու»:

Սերենա Ուիլյամսն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերդառնալ կորտ արդեն 2018 թվականի հունվարին:

Vesti.am