Foto

«Ռեալի» կիսապաշտպանը հոսպիտալացվել է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը հոսպիտալացվել է Իսպանիայի և Իտալիայի երիտասարդական հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումից հետո:

Տոլեդում նա տեղափոխվել է հիվանդանոց սրտխառնոցի և գլխապտույտի պատճառով:

Երկրորդ խաղակեսում իսպանացին պայքարում էր գնդակի համար Ջուզեպպե Պեցելայի հետ. իտալացին հրել է Սեբալյոսին՝ բռնելով նրա կոկորդից, ինչն էլ դարձել է Դանիելի ինքնազգացողության վատացման պատճառը:

Vesti.am