Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում (E խումբ, 7-րդ տուր) Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիայի ընտրանուն:
Խաղի 54-րդ րոպեն կարող էր որոշիչ լիներ. աջ եզրի փոխանցումից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, ով 2-րդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից:
Նշանակված 11 մետրանոցն իրացնում էր Ստանկուն, ում հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը փայլուն սեյվով փրկեց մեր ընտրանուն:
1-ին րոպեին փոխարինման մտած Ալեքսանդրու Մաքսիմը գնդակն ուղարկեց դարպասը:
Արթուր Պետրոսյանի գլխավորած հավաքականը մոտ էր ոչ-ոքիին:
6 տուրերից հետո Հայաստանը 6 միավորով նախավերջին հորիզոնականում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Դանիայի ընտրանուն:
Vesti.am









