Foto

Հայաստանը 26-րդ երկիրն է ամառային Ունիվերսիադայում

Թայփեյում անցկացված 29-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին 131 երկիր 21 մարզաձևում խաղարկեց մեդալների 275 հավաքածու:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցել են յոթ մարզաձևի, նվաճել 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:

Մեդալների հաշվարկով առաջին եռյակը կազմել են Ճապոնիան (37-27-37), Կորեան (30-22-30) և  Չինական Թայփեյը (26-34-30):