Ամերիկյան «MLS»-ի 27-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ընդունել է «Սան Խոսե Էրթքուեյքին» և խոշոր` 4:0 հաշվով հաղթանակ տարել:
ՌՍԼ-ի 4-րդ գոլը հեղինակել է հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինման է մտել հանդիպման 83-րդ րոպեին, իսկ մրցակցի դարպասը գրավել է ավելացված 3-րդ րոպեին:
Սա ընթացիկ մրցաշրջանում Յուրա Մովսիսյանի 7-րդ գոլն էր:
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոլթ Լեյքն» իր միավորների թիվը հասցրել է 32-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
https://www.youtube.com/watch?v=OyuhY16J3aY









