Foto

ՖԻՖԱ-ն քննում է Նեյմարի բողոքն ընդդեմ «Բարսելոնայի»

ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է ՊՍԺ տեղափոխված Նեյմարի բողոքն ընդդեմ  «Բարսելոնայի», փոխանցում է  Sports.ru-ն:

Կազմակերպությունը քննում է իրավիճակը՝ կապված Նեյմարի հորը հավատարմության համար 25 մլն եվրո չվճարելու  հետ: «Բարսելոնան» հրաժարվել է վճարում իրականացնել Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության համար:

Քննությունն իրականացվում է «Բարսելոնայի» բողոքից առանձին, որով կատալոնացիները Նեյմարից պահանջում են 9 մլն եվրո գումար վերադարձնել:

Vesti.am