Foto

Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:

Ծանրամարտի 85 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 364 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն: Առաջին տեղը զբաղեցրած ղազախ մարզիկին Կարապետյանը երկամարտում զիջել է մեկ կգ-ով:

Հայ ծարորդը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ գլխավերևում պահելով 170 կգ: Հրումում Կարապետյանը երկրորդն էր՝ 194 կգ արդյունքով: