Foto

Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանը մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի հանդիպմանը պատրաստվելիս Մոսկվայի «Արարատի» մարզիչ Պողոս Գալստյանը մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Բալթիկայի» դեմ խաղին «Արարատի» ֆուտբոլիստները կմասնակցեն Պողոս Գալստյանին նվիրված գրությամբ հատուկ խաղաշապիկներով:

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետն այս ամիս է համալրել թիմի մարզչական շտաբը:

«Արարատ» - «Բալթիկա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

21078478_223897678136673_5716689164154644460_n