«Բարսելոնան» նոր, արդեն 4-րդ առաջարկն է պատրաստում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի շուրջ:
«Sky Sports»-ի փոխանցմամբ, նոր առաջարկը կկազմի 138 մլն ֆունտ (մոտ 150 մլն եվրո), 101 մլն ֆունտը կատալոնացիները պատրաստ են վճարել միանգամից, իսկ 38 մլն ֆունտը` ավելի ուշ, որպես բոնուս:
Այս անգամ բոնուսները կապված կլինեն ֆուտբոլիստի` Չեմպիոնների լիգա դուրս գալու հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բարսելոնան» հրաժարվել է բրազիլացի ֆուտբոլիստին գնելու մտքից այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» չհամաձայնեց կապտա-նռնագույնների պահանջներին:
Vesti.am









