Foto

Ռուսաստանն առաջիկա տասնամյակում անցում կկատարի էլեկտրամեքենաների

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարծում է, որ Ռուսաստանի աստիճանական անցումը էլեկտրամեքենաներին կլինի մառաջիկա տասնամյակում, գրում է vestifinance.ru-ն:

«Աստիճանական անցումը կիրականացվի արդեն հաջորդ տասնամյակի հեռանկարում: Այսօր Մոսկվայում պիլոտային ծրագիր է իրականացվում: Դրա ավարտից հետո արդեն քայլեր կձեռնարկվեն»,-նշել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում, ինչպես նաև Մոսկվայում պետք է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, ինչպես նաև խրախուսել էլեկտրամեքենաների գնումն ու արտոնություններ տրամադրել. կայանման համար զեղչեր, հարկային արտոնություններ:

Նա նաև անհրաժեշտ է համարել էլեկտրամեքենաների սեփականատերերի համար տրանսպորտային հարկի չեղարկումը:

Vesti.am