Foto

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հրաժարականի մասին

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հրաժարականի մասին։

Այս կտրուկ որոշման համար հիմք է հանդիսացել աշխարհի առաջնության որակավորման փուլի անցումային խաղերի (փլեյ-օֆֆ) եզրափակիչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականից կրած պարտությունը, ինչի հետևանքով Իտալիայի ընտրանին երրորդ անգամ անընդմեջ զրկվեց Մունդիալին մասնակցելու ուղեգրից։

Գատուզոն ազգային թիմի ղեկը ստանձնել էր 2025 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ իտալացիներն անցկացրել են ընդամենը ութ հանդիպում՝ տոնելով վեց հաղթանակ և կրելով երկու պարտություն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը վերջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին, իսկ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ դուրս չի եկել արդեն ուղիղ 20 տարի։

Նշենք նաև, որ ավելի վաղ իրենց պաշտոններից հրաժարական էին տվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան և ազգային հավաքականի պատվիրակության ղեկավար Ջանլուիջի Բուֆոնը։