Foto

Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։

Կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննարկումը մեկնարկել էր հոկտեմբերի 28-ին՝ դռնփակ նիստում։