«Microsoft»-ը հայտարարել է իր օպերացիոն համակարգի նոր տարբերակի մասին, որը նախատեսված է բարձր կատարողական «երկաթի» համար: «Windows 10 Pro for Workstations»-ը առանձնանում է տեխնոլոգիաների շարքի աջակցությամբ, որն օգտագործվում է միայն բարձր մասնագիտական համակարգերի համար, դրանց կատարումն ու հուսալիությունը բարելավելու նպատակով: Այդ մասին գրում է hitech.vesti.ru-ն:
Մասնավորապես, «տասնյակի» այս տարբերակը աջակցություն է ստանում «Microsoft»-ի կողմից մշակված «ReFS» սերվերային մակարդակի, «NVDIMM-N» էներգայիայից անկախ օպերատիվ հիշողության, ինչպես նաև «SMB Direct»-ի համակարգիչների միջև մեծ քանակությամբ տվյալների արագ փոխանակման տեխնոլոգիայի համար: Բացի այդ, նոր «տասնյակը» կարելի է տեղադրել 4 պրոցեսորային համակարգի վրա և մինչև 6 տերաբայթ օպերատիվ հիշողությամբ պրոցեսորների վրա:
«Windows 10 Pro»-ն համատեղելի է «Intel Xeon» և «AMD Opteron» բոլոր վերջին պրոցեսորների հետ:
Vesti.am









