Foto

Աթլետ Նարեկ Ղուկասյանը չի հաղթահարել նախնական փուլը

Լոնդոնում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը 400 մ վազքում չի կարողացել հաղթահարել նախնական փուլը, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ղուկասյանը 49:70 արդյունքով զբաղեցրել է վերջին հորիզոնականը, թեև այս արդյունքը նրա համար լավագույնն է ընթացիկ մրցաշրջանում:

400 մ վազքին հայտավորված էր 53 աթլետ: Նրանցից երեքը որակազրկվել են: