Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱԱ-2019-ի ընտրական փուլում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ 82-69 հաշվով հաղթելով Շվեդիայի հավաքականին: Այդ մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի հավաքականի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը, ով վաստակեց 23 միավոր:









