Foto

Մարտունիում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական առաջնությունը

Օգոստոսի 2-3-ը Մարտունու հանրային լողափում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական կարգի առաջնությունը: Մրցաշարաը Մարտունու լողափին անցկացվեց 2-րդ անգամ, ինչը ՀՀ-ում եզակի է: Մրցաշարին մասնակցում էին Մարտունու, Երևանի «Դինամո», Երևանի «Էրեբունի», Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից շուրջ 220 բռնցքամարտիկ։ Մրցաշարի մասնակիցները բացի մենամարտերից, անցկացրեցին նաև ակտիվ հանգիստ Սևանա լիճի ափին: Մարտունու Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին հորիզոնակը: Մրցաշարը կազմակերպել էին Մարտունու մարզադպրոցի մարզիչններ Գևորգ և Գագիկ Սարգսյանները: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկները Մարտունու մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: Մարտունու ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունու բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով: Մրցաշարին մասնակից մրցանակակիր մարզիկները ստացան համապատասխան կարգի մեդալներ և պատվոգրեր, իսկ մարզիչները և մրցավարները պարգևատրվեցին մարզադպրոցի գավաթներով:

Քաղաքապետ Արմեն Ավետիսյանը բացման խոսքում կարևորեց նմանատիպ մրցաշարերի դերը համայնքային կյանքում և սերնդի ճիշտ դաստիարակման, կոփման, երկրին առողջ ու անկոտրուն սերունդ վերարտադրելու հնարավոր խթան համարելով նման առաջնությունները։

20614651_1348254718628355_1963678909_n 20614828_1348254781961682_7699812_n 20623862_1348255568628270_1339556626_n 20624169_1348255615294932_1889752103_n 20631565_1348254598628367_2026051217_n 20632614_1348254898628337_1527846914_n

Vesti.am