Foto

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաջող է հանդես եկել աշխարհի հավաքականի կազմում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ Մ 17 և Մ 14 տարեկաններ:

Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականն առավելության է հասել 19-13 հաշվով, որտեղ կարևոր դեր է խաղացել հայաստանցի մասնակիցը: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ:

Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: