Foto

Որոնք են Եվրոպայում ամենավաճառվող մեքենաները

Փորձագետները հայտնել են 2017 թվականի առաջին կիսամյակում եվրոպական շուկայում ամենավաճառված մեքենաները։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ «Autocar»-ին հղումով, վարկանիշի առաջատար է դարձել գերմանական «Volkswagen Golf»-ը, որին նախապատվություն է տվել մոտ 237.000 վարորդ։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Renault Clio»-ն, սակայն դրա ցուցանիշը զգալի ցածր է առաջատարից՝ այն ընտրել է 184.000 վարորդ։

Եռյակը եզրափակում է «Volkswagen Polo»-ն՝ 171.000 ցուցանիշով։

Թոփ-տասնյակը՝

1. «Volkswagen Golf»- 237.405,

2. «Renault Clio»- 183.994,

3. «Volkswagen Polo»-171.554,

4. «Ford Fiesta»-156.424,

5. «Opel Corsa»- 138.703,

6. «Nissan Qashqai»-136.239,

7. «Opel Astra»-133.709,

8. «Peugeot» 208-132.103,

9. «Volkswagen Tiguan»-127.392,

10. «Skoda Octavia»-120.020։

 Vesti.am