1992թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանացած ռուս և ուկրաինացի սուսերամարտիկների միացյալ թիմի առաջնորդ, ծագումով հայ ուկրաինաբնակ Գեորգի Պողոսովը պատմել է, թե ինչպես է «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի որդուն սուսերամարտ սովորեցրել.
«Սթիվ Ջոբսի կինը Ռիդին ինձ մոտ բերեց, երբ իմացավ, որ Սթենֆորդում սուսերամարտի օլիմպիական չեմպիոնն է սկսել աշխատել: Նա ցանկանում էր, որ որդին սուսերամարտ սովորի և Ռիդը դրանով բավականին երկար ժամանակ զբաղվեց: Ռիդ Ջոբսն ինձ պատմում էր որոշ ընտանեկան խնդիրների մասին, շատ լավ իմանալով, որ դրանք ես ոչ մեկին չեմ հայտնի»,-ասել է օլիմպիական չեմպիոնը, հավելելով, որ իր շնորհիվ Ջոբսի որդին սուսերամարտում բավականին վարպետացել էր:
«Ես Ռիդին սովորեցրել էի «հավատում եմ, չեմ հավատում» խաղաքարտերով խաղը, դասական խորհրդային խաղ, իսկ հետո նա պատմում էր, որ երեկոները ընտանիքով խաղում էին այդ խաղը: Ես նրա մեջ իմ հոգու մի մասնիկն եմ ներդրել, մենք դեռ կհանդիպենք»,-նշել է մարզիչը:
Vesti.am









