Foto

Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագրի վիճակը ճգնաժամային է որակել:

«Կասկած չկա, որ ճգնաժամի մեջ է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային նշել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է խախտել հուշագիրը, Իրանը նույնպես չի կատարի իր պարտավորությունները։