«Audi»-ն՝ «Volkswagen» կոնցեռնի ավտոարտադրողը, 2022 թվականին ծախսերը կկրճատի 12 մլրդ դոլարով։ Միջոցներն ընկերությունը կներդնի նոր էլեկտրամոբիլների մշակման և արտադրության մեջ։ Այս մասին հաղորդում է «TACC»-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը։
Նշվում է, որ մինչև 2022 թվականն ընկերությունը նախատեսում է հինգ էլեկտրամոբիլ թողարկել։ Դրանցից մեկը՝ սպորտային «e-tron – Audi» ինքնագնացը, ծրագրում է ներկայացնել արդեն 2018 թվականին՝ Բրյուսելում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Volkswagen» կոնցեռնը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ նրա արտադրած ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է հայտնաբերվել, որը թույլ է տվել դիզելային շարժիչով մեքենաների արտանետած գազում նվազեցնել վնասակար նյութերի պարունակության ցուցիչը։
Vesti.am