Foto

Բասկետբոլ. Մ16 տղաների ԵԱ. Հայաստան-Ադրբեջան

Բասկետբոլի Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում կհանդիպի Ադրբեջանի հավաքականի հետ:

Անդորրայում ավարտվել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Ա ենթախմբում՝ գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մեր բասկետբոլիստները հաղթանակ տոնեցին անցկացրած բոլոր 4 հանդիպումներում:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ, որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը,- հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Vesti.am