Foto

«Volkswagen» էլեկտրամոբիլները «Tesla»-ից ավելի էժան կլինեն

Գերմանական «Volkswagen» ավտոարտադրողը մտադիր է ստեղծել էլեկտրոմոբիլներ, որոնք լուրջ մրցակցություն կցուցաբերեն «Tesla»-ին: Գերմանական արտադրողի մեքենայի գինը 7-8 հազար դոլարով ավելի մատչլի կլինի «Tesla»-ից, իսկ դա մոտավորապես 28 հազար դոլար է:

Ապագա արտադրանքի արժեքի մասին պատմել է ընկերության ռազմավարության հարցերով մենեջեր Թոմաս Սեդրանը:

Սպասվում է, որ «Volkswagen» էլեկտրոմեքենաները եվրոպական շուկայում կհայտնվեն 2019-ին: Նրանք իրենցից կներկայացնեն ամբողջովին էլեկտրական հեչբեքեր, որոնք հիմնված են ID կոնցեպցիայի վրա:

Նորույթի հիմքում ընկած է MEB մոդուլային հարթակը, որը հատուկ ստեղծվել է էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների համար:

«Մենք վստահ ենք, որ ժամանակակից աշխարհում շուկայի առաջնորդ կդառնանք: «Tesla»-ն մրցակից է, որին մենք լրջորեն ենք վերաբերում: Այն թանկարժեք սեգմենտից է բաղկացած, բայց ընկերությունը հետընթաց է գրանցում»,-ասել է նա:

Vesti.am