«Facebook» ընկերության եկամուտն ու շահույթը 2017 թվականի երկրորդ եռամսյակում զգալիորեն աճել է: Այդ մասին ասված է ընկերության հաշվետվությունում, գրում է korrespondent.net-ը:
Այդ ժամանակահատվածում ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 9,32 միլիարդ դոլար՝ 45 տոկոսով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միևնույն ժամանակ, «Facebook»-ի մաքուր շահույթն աճել է 71 տոկոսով՝ հասնելով 3,89 միլիարդ դոլարի:
Ընկերությունը հիմնական եկամուտն ստանում է գովազդից, «Հասույթ» բաժնում գովազդին բաժին է ընկնում 98,3 տոկոսը:
Գոնե ամիսը մեկ «Facebook» մտնող օգտատերերի թիվն աճել է 17 տոկոսով՝ հասնելով 2,01 միլիարդի:
Vesti.am