Foto

Բանալին՝ ձեռքի մեջ

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Վիսկոնսինից «Three Square Market» (32M) անվանումով ընկերությունը որոշել է բարձր տեխնոլոգիական էքսպերիմենտ իրականացնել և չիպավորել իր 50 աշխատակցի: Գործընթացը կամավորական հիմունքներով է և կազմակերպությունը դրա համար 300 դոլար կծախսի յուրաքանչյուր աշխատակցի համար:

Չիպի օգնությամբ աշխատակիցները կկարողանան բացել օֆիսային տարածքների դռները, օգտագործել տպիչը, պահել բժշկական տեղեկատվությունը, ինչպես նաև վճարումներ կատարել:

Բրնձի հատիկի մեծության չիպը միջնամատի և ցուցամատի արանքում կտեղադրվի, իսկ իմպլանտացիան համարյա անցավ կանցնի: Չիպի շնորհիվ աշխատակիցներն այլևս չեն մոռանա անցաթուղթը կամ դրամապանակը:

Vesti.am