Հայ մարմնակրթության ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ) 10-րդ մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում: «Արմենպրեսի» հաղորդմամբ` հոբելյանական մարզախաղերի մասնակիցները մրցելույթներից առաջ ամբողջական կազմերով այցելել են Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերին մասնակցում են 19 երկրից և 21 շրջանից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, աթլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:









