Foto

Ինչու՞ Բոնուչին հեռացավ «Յուվենթուսից»

«Միլանի» նորեկ Լեոնարդո Բոնուչին պատմել է Թուրինի «Յուվենթուսից» հեռանալու պատճառների մասին:

«Մարզչի հետ երկարատև զրույցները և քննարկումները սովորական են, քանի որ ուղիղ մարդ եմ՝ միշտ ասում եմ ճիշտը: Շատերը կարծում են, որ հենց «Պալերմոյի» հետ խաղից հետո մեր հարաբերությունները փչացան: Սակայն իրականում դա վերջին կաթիլն էր, մինչև այդ եղել են բազմաթիվ նման իրավիճակներ:

Բոլոր խաղերում ջանք չխնայելու համար պետք է զգամ, որ թիմի կարևոր մասնիկն եմ: «Յուվենթուսում» դա հազվադեպ էր տեղի ունենում: Թուրինցիների երկրպագուները պետք է իմանան, որ նրանց սուլոցները մոտիվացնում էին ինձ: Նույնը լինելու է նրանց դեմ խաղերում»,- Բոնուչիի խոսքն է մեջբերում «La Gazzetta dello Sport»-ը: