Եվրասիական տնտեսական միության տարածքում, որտեղ 2025-ին պետք է գործարկվի գազի միասնական շուկա, այս տեսակի վառելիքի գինը կորոշվի միության շուկայի մասնակիցներին մատակարարման ուղղակի պայմանագրով՝ առևտրային շուկայում գների կարգավորման բացակայության ժամանակ, գրում է «Интерфакс»-ը:
Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, այդ հարցը համաձայնեցվել է նիստում, որը վարել է էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով ԵՏՀ խորհրդի անդամ Ադամկուլ Ժունուսովը:
«Միասնական շուկայի գործարկման ժամանակ ակնկալվում է գազի, նավթի և նավթամթերքների փոխադրման ծառայությունների սակագնի մեթոդաբանություն, ինչպես նաև ընդհանուր շուկայից երրորդ երկիր վերավաճառքը կանխարգելելու մեխանիզմներ մշակել: Միասնական շուկայի գործարկումը պետք է հանգեցնի շուկայի մասնակիցների թվի աճին, ինչպես նաև տարբեր կատեգորիաների սպառողների համար գազի մեծածախ գնի նվազեցմանը: Նավթային հատվածում, ծրագրի հաջող մեկնարկի դեպքում, կապահովվի նավթի և նավթամթերքի ազատ մատակարարումը, կմեծանա գնային թափանցիկությունը, կմեծանա ներդրումային համախմբված ֆինանսական ռեսուրսից օգտվելու արդյունավետությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Vesti.am