Foto

Գագիկ Ծառուկյանին հրավիրե՞լ են Հակակոռուպցիոն կոմիտե

Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Նշվում է, որ ԲՀԿ նախկին առաջնորդի անունը եղել է Բագրատ Սրբազանի, իբր, պլանավորած «հեղափոխության պլանի» մեջ։

Euromedia 24․com-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական նախկին պատգամավոր Արման Աբովյանից, վերջինս հայտնեց, որ նման տեղեկություններ չունի, չի կարող հաստատել։