Եվրասիական տնտեսական միության երկրներն ազգային վարորդական իրավունքները ճանաչելու մասին համաձայնագիր են պատրաստում: Այդ մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ավարտից հետո լրագրողներին հայտնել է խորհրդի անդամ, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը, գրում է «БЕЛТА»-ն:
Օլեգ Պանկրատովը նշել է, որ այդ համաձայնագիրը կհաստատի ընդհանուր կանոններ՝ ԵԱՏՄ տարածքում ազգային և միջազգային վարորդական իրավունքները փոխադարձ ճանաչելու համար:
Նա նաև հավելել է, որ այդ հարցն առաջ է եկել այն բանից հետո, երբ ՌԴ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել, որով սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների ազգային և միջազգային վարորդական իրավունքների օգտագործումը՝ ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն կատարելու համար:
«Որպեսզի դա չհակասի ԵԱՏՄ գործող մոտեցումներին, պայմանավորվածություն կա, որպեսզի այդ հարցը լուծվի առանձին համաձայնությամբ», -ասել է Օլեգ Պանկրատովը:
Միևնույն ժամանակ Միության երկրների խորհրդի նախարարները հունիսին հաստատել էին փոփոխությունը, որով ազգային իրավունքների հետ կապված նորարարությունները չէին տարածվելու Բելառուսի քաղաքացիների վրա:
Vesti.am