Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի բելառուսական «ԲԱՏԷ»-ի հետ:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ «Բորիսով Արենա» մարզադաշտում, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
«Ալաշկերտի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ, հանդիպումը կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:
«Ալաշկերտ»-ի և «ԲԱՏԷ»-ի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Vesti.am









