Foto

«Սլովան»-«Փյունիկ»՝ 5:0

Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ մրցեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան ներկայացնող «Սլովանի» հետ:

Հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի, որոնք երկու խաղի արդյունքում դուրս եկան հաջորդ փուլ:

Առաջին խաղում «Սլովանը» հաղթել էր 4:1 հաշվով:

Vesti.am