Foto

Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի «Sinquefield Cup»-ին

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի Սենթ Լուիսում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին:

Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին: Վերջինիս կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դավիդ Նավարան, Լե Կուանգ Լյեմը և Լենյեր Դոմինգեսը:

Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը կարիերան ավարտել է 2005 թվականին: Մրցաշարը կկայանա օգոստոսի 14-19-ը:

Vesti.am