Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Հայկ Գալստյանը կարիերան կշարունակի «Շտուտգարտում»:
Ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ, տեղեկանում ենք «Step by Step» գործակալության «Instagram»-ի էջից:
Հաղորդվում է, որ տեղափոխության հարցում որոշիչ դեր է խաղացել անձամբ «Շտուտագարտի» գլխավոր մարզիչ Հանես Վոլֆի հետաքրքրությունը Հայկ Գալստյանի նկատմամբ:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես էր գալիս «Բոխումում»:
Vesti.am









