«Բարձրացրեք ձեր աչքերը» կարգախոսի ներքո Լևոն XIV-ը հունիսի 6-12-ը կանցնի մոտ 2500 կիլոմետր՝ 2025 թվականի մայիսի 8-ին Հռոմի պապ ընտրվելուց ի վեր առաջին առաքելական ճանապարհորդությունը կատարելով դեպի Իսպանիա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Պապի ծագումը նույնպես նշանակալի դեր է խաղում ներկայիս ուղևորության մեջ, քանզի Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մայրական իսպանական արմատները տվյալ պաշտոնական այցին հաղորդում են անձնական երանգ։
Նա կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է, ով ունի կրկնակի քաղաքացիություն՝ ամերիկյան և պերուական։
Վեցօրյա այցի հետ կապված ծրագիրը ներառում է 21 միջոցառում և կանցնի չորս ուղղություններով՝ Մադրիդ, Բարսելոնա, Գրան Կանարիա և Տեներիֆե։









