Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ երկրի իսկական թշնամին Իսրայելն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դատելով նախագահ Ջոզեֆ Աունի հայտարարություններից՝ կարելի է կարծել, թե ոչ թե Իսրայելը, այլ Իրանն է օկուպացրել Լիբանանի մեկ հինգերորդ մասը, ստիպել բնակչության քառորդ մասին լքել իրենց տները և ամեն օր ռմբակոծում է քաղաքներն ու գյուղերը։ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամուց»,- գրել է Արաղչին։
Հունիսի 5-ին Աունը Իրանի ղեկավարությունից պահանջել էր դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին գործերին, որը ծանր բանակցությունների արդյունքում հասել է Իսրայելի հետ հրադադարի։ Նրա խոսքով՝ իրանցիները Լիբանանն օգտագործում են որպես մանրադրամ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ սակարկություններում, իսկ լիբանանցի ժողովուրդը դրա համար գին է վճարում։









