«Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին համաձայնության է եկել պայմանագրի երկարաձգման շուրջ, հաղորդում է «NBC»-ն:
Բասկետբոլիստը «Ուորիորսի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որի համաձայն` նա կվաստակի 201 միլիոն դոլար: Այսպիսով, Կարին կդառնա «NBA»-ի պատմության առաջին խաղացողը, որի պայմանագիրը կգերազանցի 200 միլիոն դոլարը:
Փլեյ-օֆում Կարին միջինը վաստակել է 28.1 միավոր, կատարել 6.2 փոխանցում, տիրել 4.9 անդրադարձի:
Vesti.am









