Foto

Ալավեսը կարող է վարձակալել Զինեդին Զիդանի որդուն

Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի կիսապաշտպան Էնցո Զիդանը մոտ է վարձավճարով «Ալավես» տեղափոխվելուն:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, նախորդ մրցաշրջանում իսպանական ակումբում վարձավճարով հանդես եկած Մարկոս Լյորենտեն ֆրանսիացուն համոզել է, որ այդ տեղափոխությունն օգտակար կլինի նրա կարիերային:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի 22-ամյա որդին նախորդ մրցաշրջանում «Ռեալի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է 32 խաղի, խփել 5 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Vesti.am